Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Տարածաշրջան
22 հոկտեմբերի 2026 • 13:40

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ

«Մենք « ռումբերի հոր» ներկայացման նախապատրաստական փուլում ենք։ Հակառակորդի համար սա ինչ-որ նոր բան է», - հայտարարել է  ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին։

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատրաստվում է ցուցադրել նոր ավիառումբ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ պատրաստվում է ներկայացնել  նոր սպառազինություն, որը անվանել է «ռումբերի հայրը», հաղորդում են իրանական ԶԼՄ-ները։

«Մենք « ռումբերի հոր» ներկայացման նախապատրաստական փուլում ենք։ Հակառակորդի համար սա ինչ-որ նոր բան է», - հայտարարել է  ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին։

Նա մանրամասներ չի հայտնել Իրանի մոտ հայտնված նոր տեսակի զենքի մասին։

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է մշակել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու ծրագրեր՝ այսպես կոչված «բոլոր ռումբերի մոր»՝ ԱՄՆ զինանոցում առկա ամենամեծ ոչ միջուկային ավիառումբի կիրառմամբ, եթե նա հրաման տա վերսկսելու ռազմական գործողությունները։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև