Հյուսիսային Կորեայում հանդիսավոր կերպով նշել են երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի 114-ամյակը
ԿԺԴՀ-ում նշվել է պետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 114-ամյակը՝ «Արևի օրը»։

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունը (ԿԺԴՀ) հանդիսավոր կերպով նշել է պետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 114-ամյակը, որը հայտնի է որպես Արևի օր, այս մասին հայտնում է ռուսական "Վեստի"-ն , հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Տոնակատարության գլխավոր վայրը եղել է Կումսուսանի Արևի պալատը, որտեղ հանգչում են Կիմ Իր Սենն ու Կիմ Չեն Իրը։ Գործակալության տվյալներով՝ հիշատակի համալիր է շարժվել քաղաքացիների անընդմեջ հոսք։
Ամբողջ երկրում տեղի են ունեցել նաև ծաղկեպսակների տեղադրման արարողություններ առաջնորդների հուշարձանների մոտ՝ կուսակցական աշխատողների, զինվորականների, երիտասարդության և աշխատավորների մասնակցությամբ։ Բնակիչները այցելել են նաև Կիմ Իր Սենի ծննդատունը Մանգյոնդեում։
Մայրաքաղաքում և մարզերում ստեղծվել է տոնական մթնոլորտ․ փողոցները զարդարվել են պետական դրոշներով, անցկացվել են համերգներ, թատերական ներկայացումներ և պարային միջոցառումներ։ Որոշ շրջաններում կազմակերպվել են մասսայական տոնախմբություններ, իսկ Կանգգե քաղաքում՝ ձիասպորտի ցուցադրական ելույթներ։
Բացի այդ, կազմակերպվել են հրետանային ստորաբաժանումների հրաձգության մրցումներ, իսկ երկրի տարբեր շրջաններում դպրոցականները միացել են Կորեայի մանկական միությանը։ Տոնի առթիվ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը երեխաներին նվերներ է ուղարկել։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։