Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Կարգավորումը կտարածվի Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա, և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքի վրա։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի առանցքը կազմող Մ-1 և Մ-2 միջպետական ճանապարհների օտարման շերտերում ու պաշտպանական գոտիներում նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը։
Համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Կարգավորումը կտարածվի Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման՝ Բավրա, և Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական ճանապարհների ամբողջ երկայնքի վրա։Արգելքը կգործի նաև այդ ճանապարհների՝ բնակավայրերի սահմաններով, այդ թվում՝ Երևանի տարածքով անցնող տարանցիկ հատվածներում։
Նախագծով առաջարկվում է գովազդի կամ գովազդային վահանակի տեղադրման դիմումը մերժելու հիմք սահմանել, եթե այն նախատեսվում է տեղադրել նշված ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում։Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն ունի ռազմավարական, տրանսպորտային և լոգիստիկ նշանակություն։ Դրա ամբողջական գործարկմամբ նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանը լիարժեքորեն ինտեգրել Եվրոպան և Ասիան կապող տրանսպորտային երթուղիներին։
«Իրավական ակտի նպատակը Հյուսիս-հարավ ավտոտրանսպորտային միջանցքի առանցքը հանդիսացող Մ-1 և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ամբողջ երկայնքով տրանսպորտային միջանցքի բուն նշանակությանը չվերաբերող տարատեսակ գովազդային վահանակների տեղադրման արգելքի սահմանումն է»,- նշված է հիմնավորման մեջ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։