Հրդեհ Բաքվի նավթավերամշակման գործարանում
Բաքվի Նիզամի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել Ադրբեջանի ԱԻՆ հրշեջ ուժերը, որոնք շարունակում են հրդեհի մարման աշխատանքները։

Այսօր Բաքվի Նիզամի շրջանի տարածքում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նշվում է, որ ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել Ադրբեջանի նախարարության պետական հրշեջ պահպանության ծառայության ուժերը։
Ներկայումս շարունակվում են հրդեհի մարման և վերացման աշխատանքները։
Կարդացեք նաև
Տարածաշրջան29 հուլիսի 2026
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել․Դավիթ Խուդաթյան
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի շրջանակում իրանական գազի ծավալները հնարավոր է առնվազն կրկնապատկել»,- ասել է նախարար Խուդաթյանը։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Արցախում ականապատ տարածքներում հրդեհներ են բռնկվել
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Տարածաշրջան28 հուլիսի 2026
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
«Թուրքիայի նախագահի հանձնարարականով և Տրանսպորտի նախարարության համակարգմամբ արդեն իսկ աշխատանքներ են սկսվել սահմանային անցակետերը, երկաթուղային ենթակառուցվածքները սահմանի բացմանը նախապատրաստելու համար»։