Հայաստան
8 օգոստոսի 2026 • 10:15
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։

Հրազդանում պաշտոնապես բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը», որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն արհեստական բանականության (ԱԲ) ենթակառուցվածքներից մեկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ (ԲՏԱ) նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Աննկարագրելի ուրախությամբ հայտնում եմ, որ քիչ առաջ Հրազդանում բացվեց Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։ Կեցցե՛ մեր չքնաղ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։
Հրազդանում գործարկված տվյալների կենտրոնն իր մասշտաբներով եզակի է ողջ տարածաշրջանում։ Ծրագրի զարգացումը նախատեսված է երկու հիմնական փուլով․
-
1-ին փուլ․ Գործարկվել է 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որն արդեն իսկ ամենամեծն է տարածաշրջանում։
-
2-րդ փուլ․ Երկրորդ փուլի մեկնարկից հետո ընդհանուր ներդրումների ծավալը կհասնի շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի։
Այս մասշտաբային նախագծի լիարժեք իրագործման արդյունքում Հայաստանը կներառվի արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար TOP-5 երկրների ցանկում՝ վերածվելով ԱԲ համաշխարհային կարևորագույն հանգույցներից մեկի։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։