Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը Տալլինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում հռչակվել է աշխարհի չեմպիոն

Հայ հրաձիգ Հայկ Մինասյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Մինասյանը տղամարդկանց անհատական՝ շարժվող թիրախ խառը վազք մրցաձևում հավաքել է 384 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրել են երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Կարդացեք նաև
Սպորտ28 հուլիսի 2026
Բաքվում ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սա հայ ընբիշների գրանցած հերթական հաջողությունն է։
Սպորտ28 հուլիսի 2026
Ըմբիշ Ջանես Նազարյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Ջանեսն անցկացրած 5 գոտեմարտում հաղթել է ընդհանուր 34-0 հաշվով:
Սպորտ28 հուլիսի 2026
Արման Ծառուկյանը մարզվում է Ծաղկաձորում
Ծառուկյանը մենամարտ կանցկացնի Երևանում