ՀՊՄՀ-ում ավելի քան 5,3 մլն դրամի յուրացման գործով գործը ուղարկվել է դատարան
Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները, կատարել ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկի մասնագետը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հափշտակել է ընդհանուր 5.336.916 ՀՀ դրամ գումար,այս մասին հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։
Քննությամբ պարզվել է, որ ինստիտուտի տնօրենը, տեղյակ լինելով աշխատակցի աշխատանքի չհաճախելու մասին, պաշտոնական փաստաթղթերում կեղծ տվյալներ է ներառել նրա ներկայության վերաբերյալ՝ նպաստելով աշխատավարձի վճարմանը։ Միևնույն ժամանակ, համալսարանի պրոռեկտորը միջոցներ չի ձեռնարկել աշխատակցի կարգավիճակը դադարեցնելու ուղղությամբ։
Նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: