ՀՊՄՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը և բուհի կառուցվածքային փոփոխությունները
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ռազմավարական ծրագիրը կվերջնականացվի և հաստատման կներկայացվի միջազգային գործընկերների կարծիքներն ու նիստում հնչած առաջարկները ներառելուց հետո։

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար, խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նիստին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։
Օրակարգի հիմնական հարցերից մեկը համալսարանի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրն էր, որը ներկայացրել է ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը: Ծրագիրը նպատակաուղղված է բուհի շարունակական զարգացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը, կրթության որակի ամրապնդմանն ու գիտական գործունեության խթանմանը։
Փաստաթղթի մշակման աշխատանքներում ներգրավվել են բուհի բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև իրականացվել է միջազգային խորհրդատվություն՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համագործակցությամբ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է մի քանի առանցքային թիրախներ.
-
Ուսանողների թվի աճ. Ռազմավարական ծրագրի կարևորագույն նպատակներից մեկը պետք է լինի դիմորդների և ուսանողների ներգրավվածության բարձրացումը։
-
Կրթական հետազոտությունների կենտրոն. Նախատեսվում է ստեղծել նոր կենտրոն, որը կդառնա կարևոր ռեսուրս ինչպես համալսարանի, այնպես էլ ամբողջ կրթական համակարգի համար։
-
Ժամանակակից պահանջներ. Կարևորվել է մասնագիտությունների համապատասխանեցումը աշխատաշուկայի արդի միտումներին և հետազոտական գործունեության զարգացումը։
Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ ռազմավարական ծրագիրը կվերջնականացվի և հաստատման կներկայացվի միջազգային գործընկերների կարծիքներն ու նիստում հնչած առաջարկները ներառելուց հետո։
Նիստում քննարկվել է նաև համալսարանի գիտական խորհրդի կողմից հաստատված կառավարման համակարգի կատարելագործման նախագիծը։ Ըստ այդմ՝ բուհում սպասվում են հետևյալ կառուցվածքային բարեփոխումները.
-
Նոր գրասենյակներ. Ֆակուլտետներում կստեղծվեն հատուկ գրասենյակներ, որտեղ կհամատեղվեն ամբիոնների և դեկանատների մասնագետների աշխատանքները։
-
Ծրագրերի պատասխանատուներ. Յուրաքանչյուր կրթական ծրագրի համար կնշանակվեն պատասխանատուներ, ովքեր կզբաղվեն բովանդակային և կազմակերպչական հարցերի համակարգմամբ։
Անդրադարձ է կատարվել նաև աշխատակիցների վերապատրաստմանը, թվային հմտությունների զարգացմանն ու էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցմանը։ Խորհուրդը շեշտել է տվյալահեն (data-driven) որոշումների կայացման և հաշվետվողականության բարձրացման կարևորությունը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։