Հունգարիան կձերբակալի Նեթանյահուին, եթե նա այցելի մեզ․ Մադյար
Հունգարիայի վարչապետի թեկնածու Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր երկիրը պետք է ձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա մուտք գործի Հունգարիա՝ հիմնվելով Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերի վրա

Հունգարիայի վարչապետի թեկնածու Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր երկիրը պետք է կալանքի տակ վերցնի Իսրայելի վարչապետ Նեթանյահուին, եթե նա մուտք գործի Հունգարիայի տարածք, այս մասին տեղեկանում ենք եվրոպական լրատվամիջոցներից։
"Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի նկատմամբ ձերբակալման օրդեր էր ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին՝ ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։ Դատարանի անդամ երկրները սկզբունքորեն պարտավոր են ձերբակալել նման օրդերի տակ գտնվող անձանց։", – ասվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Հունգարիան հրաժարվել էր ձերբակալել իսրայելցի առաջնորդին, երբ նա 2025 թվականի ապրիլին այցելել էր Բուդապեշտ՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Վիկտոր Օրբանը։
Մինչ հանդիպումը Վիկտոր Օրբան-ը հայտարարել էր, որ Հունգարիան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանից, գործընթաց, որը դատարանի կանոնադրության համաձայն ուժի մեջ է մտնում մեկ տարվա ընթացքում, և երաշխավորել էր Բենիամին Նեթանյահուի անձեռնմխելիությունը։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։