Հորմուզի նեղուցով վերսկսվել է նավթատարների երթևեկությունը․ Լիբանանում շարունակվում են իսրայելական հարվածները
ԱՄՆ-Իրան համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Հորմուզի նեղուցով անցել են առաջին նավթատարները, սակայն Լիբանանում նոր իսրայելական ավիահարվածները կասկածի տակ են դնում տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարները։

Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո գործող երեք գերխոշոր նավթատարներ, որոնք տեղափոխում էին շուրջ 6 միլիոն բարել նավթ, անցել են Հորմուզի նեղուցով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից ժամեր անց, այս մասին հայտնում է Reuters–ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Հորմուզի նեղուցի բացում և Իրանի նավահանգիստների նկատմամբ ամերիկյան սահմանափակումների վերացում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել նախատեսված ժամկետից երկու օր շուտ։
Միևնույն ժամանակ, Լիբանանում շարունակվել են իսրայելական ավիահարվածները, ինչը կասկածներ է առաջացրել տարածաշրջանում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման հեռանկարների վերաբերյալ։
Մասնագետների գնահատմամբ՝ նավագնացության լիարժեք վերականգնման համար դեռ ժամանակ է պահանջվելու, սակայն նեղուցով երթևեկության ակտիվացման առաջին նշաններն արդեն նկատվում են։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։