Զինյալների տեղափոխում Ադրբեջան․ Իրանի դեսպանի աղմկահարույց հայտարարությունը
Տարածաշրջանային լարվածություն․ Հորդանանում Իրանի նախկին դեսպանը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին

Հորդանանում Իրանի նախկին դեսպան՝ Մոսթաֆա Մոսլեհ-Զադեն հայտարարել է ԱՄՆ-ի, տարածաշրջանի և պատերազմի հնարավոր սցենարների մասին, այս մասին հայտնում են ռուսալեզու պարսկական թելեգրամյան ալիքները։
«ԱՄՆ-ը Սիրիայից հազարավոր զինյալների տեղափոխել է Ադրբեջան, Իրաքյան Քուրդիստան և Պակիստան և զինել է նրանց, որպեսզի պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նրանք կարողանան ներխուժել Իրան և տապալել Իսլամական Հանրապետության համակարգը։
Թրամփի բոլոր սպառնալիքները՝ Իրանի էլեկտրակայանների և ենթակառուցվածքների ոչնչացման մասին, ի սկզբանե սուտ և մոլորություն էին, քանի որ նա հասկանում էր, որ Իրանի ենթակառուցվածքների ոչնչացումը կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ենթակառուցվածքների կործանմանը։
Պարսից ծոցի երկրների համբերության սահմանը սպառվել էր, իսկ նրանց խոցելի տնտեսություններն այլևս չէին դիմանում Իրանի հրթիռային հարվածների հետևանքներին։ Հենց այդ պատճառով Դոնալդ Թրամփը պահանջեց հրադադար։»,– ասվում է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։