Հայաստան
28 մայիսի 2026 • 07:35
ՀՀ ԶՈւ–ի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել. Կարապետյան
Նրա խոսքով` ընտրություններից մեկ շաբաթ առաջ ռազմական շքերթ անելով իշխող կուսակցությունն ուղղակի նախընտրական պրոցես է իրականացնում` ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ–որ զենքեր գնել։

Հայաստանի զինված ուժերի զինանոցի զենքերն անհամահունչ են, ինչը մեծ խնդիրների կարող է հանգեցնել։ Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով` ընտրություններից մեկ շաբաթ առաջ ռազմական շքերթ անելով իշխող կուսակցությունն ուղղակի նախընտրական պրոցես է իրականացնում` ցույց տալու համար, որ իրենք կարողացել են ինչ–որ զենքեր գնել։
«Բայց ես վստահ եմ, որ հաջորդ իշխանությունները զենքը նվեր են ստանալու, և Հայաստանը ունենալու է լուրջ անվտանգային համակարգ և զենքերն իրար հետ համահունչ են լինելու։ Մասնագետները ձեզ կներկայացնեն, որ մեր զինանոցի մեջ կա անհամահունչություն, զենքերն իրար հետ «չեն խոսում», և դա բերելու է մեծ խնդիրների»,–նշել է Կարապետյանը։
Անդրադառնալով ընտրություններից մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությանը Նիկոլ Փաշինյանին` Կարապետյանը նշեց, որ Թրամփը դաշնակից, բարեկամ երկրի ղեկավար է, և ինքը վստահ է,՝ իշխանափոխությունից հետո Թրամփն իր աջակցությունը կհայտնի Սամվել Կարապետյանին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։