Հայաստան
9 հունիսի 2026 • 08:42
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պնդում է` ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել ընտրատեղամաս
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հունիսի 7–ին` ընտրության օրվա ավարտին, երբ ընտրատեղամասերն արդեն փակվել էին, արձանագրել է, որ ժամը 21։20–ին մոտ 5 ընտրատեղամասում զինվորները դեռ ընտրություն են կատարում։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պնդում է, որ զինծառայողներն ընտրատեղամասերի տարածքներում եղել են սահմանված ժամին։ Այս մասին նա այսօր ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Մեր զինծառայողները ընտրատեղամասում տարածքում եղել են սահմանված ժամին։ Այսինքն, ոչ մի զինծառայող ուշ չի ներկայացել։ Դրա համար հարցերը կարող եք տալ ընտրական հանձնաժողովի նախագահին և մյուսներին»,– ասաց Ասրյանը։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հունիսի 7–ին` ընտրության օրվա ավարտին, երբ ընտրատեղամասերն արդեն փակվել էին, արձանագրել է, որ ժամը 21։20–ին մոտ 5 ընտրատեղամասում զինվորները դեռ ընտրություն են կատարում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։