ՀՀ վարչապետի որոշմամբ պետական միջոցառումների ծրագրերը համակարգող հոբելյանական հանձնաժողովներ
Շեշտվել է հոբելյանական տարում անցկացվող ծրագրերի կարևորությունը:
ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել են Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100, Ա. Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100 և Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակների պետական միջոցառումների ծրագրերը համակարգող հոբելյանական հանձնաժողովներ։
Ըստ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայության նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի են ունեցել հոբելյանական հանձնաժողովների նիստերը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
Ողջունելով հանձնաժողովի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հոբելյանական տարում անցկացվող ծրագրերի, դրանց միջոցով հոբելյանական առիթներն առավել տեսանելի դարձնելու կարևորությունը։
Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում, որը, ըստ նախարարի, հոբելյանն ըստ արժանվույն ներկայացնելու հնարավորություն է։
«Հանրապետության հրապարակի կառուցման մեկդարյա պատմությունը պետք է ներկայացնել և նշանավորել ոչ միայն որպես ճարտարապետական արժեք, այլև որպես ՀՀ պետական կարևոր խորհրդանիշ»,- ընդգծել է նա։
Հանձնաժողովի նիստում առաջարկվել է, ըստ նախկին փորձի, տարածել բաց հրավեր տարբեր առաջարկների հավաքագրման համար՝ գործընթացը հնարավորինս ներառական դարձնելու նպատակով։ Բացի բովանդակային և մասնագիտական կառույցներից՝ նախարարը կարևորել է նաև դպրոցների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ հոբելյանները պետք է դառնան հանրային կյանքի մաս։ Առաջարկվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական միջոցառումներում որպես կարևոր բաղադրիչ՝ ընդգծել ՀՀ անկախության 35-ամյակի շեշտադրումը։ Հանձնաժողովի անդամները նախանշել են կենտրոնական՝ գլխավոր միջոցառումների ընտրությունը, միջազգային տարբեր հարթակներում հոբելյանների հանրահռչակումը։
Հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստին ներկա են եղել նաև ընտանիքի անդամներ:
Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյա հոբելյանը ևս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում:
Հանձնաժողովի անդամները քննարկել են Հրաչյա Աճառյանին նվիրված միջազգային գիտաժողովների անցկացումը, հրատարակչական աշխատանքների իրականացումը, երկերի հատորաշարերի կազմումը, արտերկրում Աճառյանի կենսագրության արձանագրման և հանրահռչակման ձևաչափերը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: