ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ
Շուրջ 100 դեպք ՆԳՆ-ի կողմից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե։

Այսօր Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը կարծիք է հայտնել, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ:
Մկրտչյանը տեղեկացրել է, որ Ներքին գործերի նախարարությունում և մասնավորապես ոստիկանությունում ձևավորվել են շտաբեր, պատշաճ հասարակական կարգ ու կանոն է ապահովվել բոլոր ընտրատեղամասերում։
Նա ասել է նաև, որ արձանագրել են մի շարք դեպքեր, որոնց մի մասը ստուգման փուլում են և հնարավոր ծեծի, խուլիգանության դեպքերը արձանագրվել են և հաղորդումներ են ներկայացվել նախաքննության մարմին։
Թե քանի գործ է հարուցվել Արմեն Մկրտչյանը չասաց, բայց շուրջ 100 դեպք ՆԳՆ-ի կողմից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե։
Անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, թե խախտումներ, հարձակումներ են լինում քաղաքացիների վրա իշխանության համակիրների կողմից, ոստիկանությունը չի արձագանքում նույն օպերատիվությամբ՝ փոխնախարարը կարծիք հայտնեց, որ ընտրական գործընթացները գերթափանցիկ են տեղի ունեցել և ընտրական պրոցեսների, և հնարավոր իրավախախտումների մշտադիտարկման տեսանկյունից։
«Կարող է՝ ես բոլոր դեպքերը հիմա չեմ հիշում, բայց մշտադիտարկման արդյունքներով առնվազն Ձեր նշածից մի քանիսը ես ինքս հիշում եմ, որոնք արձանագրվել և ներկայացվել են Քննչական կոմիտե և համապատասխանաբար քննություն է լինելու»,-ասաց փոխնախարարը։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը