ՀՀ նախագահն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին
Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին, փոխանցում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հանդիպման ընթացքում Իշխան Զաքարյանը նախագահին ներկայացրել է առաջիկա Համահայկական խաղերին ընդառաջ Կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքները, նախատեսվող նախաձեռնություններն ու ծրագրերը։
Նախագահն ու Իշխան Զաքարյանն անդրադարձել են Համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքներին՝ ընդգծելով դրանց կարևորությունը ոչ միայն մարզական, այլև Հայաստան–սփյուռք կապերի ամրապնդման, համահայկական միասնականության և երիտասարդների միջև կապերի զարգացման տեսանկյունից։
Իշխան Զաքարյանը մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Ջրվեժի անտառպարկի հարակից տարածքում նախատեսվող Համահայկական խաղերի մարզական ավանի ծրագրի վերաբերյալ։ Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է ավանի հիմնարկեքը։
Նախատեսվող մարզական ավանը լինելու է բազմաֆունկցիոնալ համալիր, որը Համահայկական խաղերի ընթացքում կծառայի մասնակիցների կեցության և խաղերի կազմակերպման նպատակներին, իսկ խաղերից դուրս կշարունակի գործել որպես երիտասարդական, մարզական և Հայաստան–սփյուռք համագործակցության մշտական հարթակ։
Ընդգծվել է, որ ավանը հնարավորություն կտա տարվա ընթացքում Հայաստանում հյուրընկալել Հայաստանի և սփյուռքի երիտասարդներին՝ համատեղ կրթական, մշակութային, մարզական, երիտասարդական և այլ ծրագրերի իրականացման համար։ Այն կարող է դառնալ տարբեր երկրներից ժամանող երիտասարդների հանդիպման, շփման և համագործակցության շարունակական միջավայր՝ նոր կապերի ու նախաձեռնությունների ձևավորման համար, ինչպես նաև լավ հարթակ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ և վերջինիս կողմից իրականացվող համահայկական նախաձեռնությունների ու ծրագրերի համար։
Հանդիպման ընթացքում կարևորվել է Համահայկական խաղերի՝ որպես Հայաստանի և սփյուռքի հայության համախմբման, տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանման կարևոր հարթակի դերը։
Անդրադարձ է կատարվել նաև Համահայկական խաղերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։