ՀՀ–ն վերահաստատում է անդամակցությունը Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին. նախագիծն արժանացել է դրական եզրակացության
Այս միջոցներով իրականացվելու է «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում ու պահպանում» ծրագիրը, որն ի կատար է ածելու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը:

Ասիայում մշակութային ժառանգության դաշինքը տարածաշրջանային համագործակցության կարևոր հարթակ է, որը միավորում է ասիական պետությունների ջանքերը մշակութային ժառանգության պահպանության, կառավարման, հանրահռչակման եվ մասնագիտական կարողությունների զարգացման ուղղություններով, հայտնում են ԿԳՄՍ–ից։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
-
Դաշինքի ստեղծման նախաձեռնությունը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերի 27-ին: Հայաստանը նախաձեռնության հիմնադիր անդամ է՝ Չինաստանի, Կամբոջայի, Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության, Իրանի, Ղրղզստանի, Պակիստանի, Սիրիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների եվ Եմենի հետ միասին:
-
Կառույցի կանոնադրությունը հաստատվել և ուժի մեջ է մտել 2023 թվականի ապրիլի 25-ին: ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հունվարի 22-ին վավերացրել էր դրա սկզբնական տարբերակը:
-
Կազմակերպության խորհրդի 2-րդ նիստի ընթացքում հաստատվել է կանոնադրության փոփոխություն, ըստ որի՝ կառույցը վերածվել է միջազգային միջկառավարական կազմակերպության: Այս փոփոխությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել վերահաստատելու Հայաստանի անդամակցությունը:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունը դաշինքին ներկայացրել է դրամաշնորհային հայտեր, և Հայաստանն արդեն ստացել է շուրջ 32 մլն դրամի աջակցություն:
Այս միջոցներով իրականացվելու է «Մետաքսի ճանապարհի մոդելը տեղական դիտանկյունից. Թալինի և Դաշտադեմի մշակութային փոխկապակցվածության բացահայտում ու պահպանում» ծրագիրը, որն ի կատար է ածելու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը:
Հարցը քննարկվել է հանձնաժողովի՝ հուլիսի 1-ի արտահերթ նիստում եվ ստացել դրական եզրակացություն: Օրենքի նախագիծը նախատեսվում է քննարկել հուլիսի 2-ին գումարվող ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։