ՀՀ կենսաչափական անձնագիրը նոր տեսք կունենա
Անձնագրի ձևավորման մեջ արտացոլված կլինի հայկական ինքնությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները, հայտնում է ՀՀ Վարչապետի մամլո ծառայությունը։
Վարչապետը նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։
Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։
Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Քննարկամ ժամանակ նշվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։
Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։