ՀՀ ԿԸՀ-ն անցկացրել է միջազգային համաժողով՝ ընտրությունների կառավարման ոլորտում փորձի փոխանակման համար
ՀՀ ԿԸՀ -ի կողմից անցկացված նիստի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր կապված ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագագործակցության մասին, թվային նորարարության, այդ թվում նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին։

Մարտի 25-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրել է միջազգային համաժողով՝ Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի (A-WEB) գործադիր խորհրդի անդամ երկրների, ինչպես նաև այլ ընտրական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Համաժողովի նպատակն է քննարկել ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագործակցությունը, թվային նորարարությունն ու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը։
Համաժողովը կազմված էր երեք թեմատիկ նիստերից. առաջինը՝ «ՀՀ ընտրական համակարգի վարչարարությունը», նվիրված ԿԸՀ-ի կառուցվածքին, մանդատին և հիմնական գործառույթներին։ Նիստի ընթացքում հյուրերին ներկայացվել են հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԿԸՀ-ի ընթացիկ միջազգային գործընկերությունները և համագործակցության նախաձեռնությունները։
Երկրորդ նիստը կրել է «Թվային տրանսֆորմացիան ընտրական վարչարարությունում» խորագիրը։ Քննարկվել են ընտրական կառավարման մեջ թվային գործիքներ և համակարգեր ներդրած ընտրական մարմինների փորձը, թվային նորարարության հնարավորությունները և առկա մարտահրավերները։
Երրորդ նիստը նվիրված է եղել «Կարողությունների զարգացում և ինստիտուցիոնալ համագործակցություն» թեմային։ Այստեղ քննարկման առանցքն էր միջազգային համագործակցության դերը կարողությունների զարգացման նախաձեռնությունների, ինստիտուցիոնալ ուսուցման և ընտրական համակարգերի ամրապնդման գործում։
Համաժողովը ծառայել է որպես հարթակ փորձի փոխանակման, թվային նորարարության խթանման և ընտրությունների կառավարման ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման համար։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։