ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են միջազգային ներդրողների հետ հանդիպմանը
Միջոցառումը կարևոր հարթակ է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների ու վերլուծաբանների հետ շփումների, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներն ու հեռանկարները ներկայացնելու համար։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են «Lion Finance Group» միջազգային ընկերության կազմակերպած «Investor Day» միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Միջոցառումը կարևոր հարթակ է միջազգային ինստիտուցիոնալ ներդրողների ու վերլուծաբանների հետ շփումների, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական զարգացումներն ու հեռանկարները ներկայացնելու համար։
Հանդիպմանը ներկա են գտնվել տարածաշրջանում գործունեություն ծավալող առաջատար միջազգային ներդրումային ընկերությունների, այդ թվում՝ «Firebird», «M&G Investments», «Morgan Stanley» կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Citigroup» և «JPMorgan Chase» ընկերությունների ավագ վերլուծաբաններ։
Միջոցառման ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Նախարարն առանձնակի ընդգծել է Կառավարության այն քաղաքականությունն ու բարեփոխումները, որոնք ուղղված են մակրոտնտեսական կայունության պահպանմանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը և երկարաժամկետ տնտեսական աճի ապահովմանը:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: