ՀՀ ԲՏԱ նախարարությունը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Eleveight AI ընկերության հետ
«Հայաստանը տեխնոլոգիան օգտագործողից ու սպառողից պիտի վերածվի տեխնոլոգիա արտադրողի ու ստեղծողի, մշակողի ու արտահանողի»։

Eleveight AI ընկերությունը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համագործակցություն են սկսում արհեստական բանականության ոլորտում։
Կողմերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, որ, որ ՀՀ կառավարության հայեցակարգային մոտեցումն այն է, որ Հայաստանը շատ շուտով պիտի վերածվի արհեստական բանականության գործարանների պարտեզի, և որ Հայաստանը տեխնոլոգիան օգտագործողից ու սպառողից պիտի վերածվի տեխնոլոգիա արտադրողի ու ստեղծողի, մշակողի ու արտահանողի։
Նախարարը նշել է, որ պետությունը ևս իր ներդրումն է ուզում ունենալ արհեստական բանականության ոլորտը զարգացնելու և նորարարներին, ստարտափներին, անհատ հետազոտողներին, գիտահետազոտական խմբերին դեպի արհեստական բանականության տեխնոլոգիաներ մղելու մեջ։
Eleveight AI ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Արման Ալեքսանյանը կարևորել է հայերենով տեքստից ձայնային և հակառակը կիրառելի մոդել ունենալը։
«Քանի որ ամեն ինչ շատ արագ է զարգանում և փոխվում, պետք է ինչ-որ հայեցակարգ ունենանք, որ կարողանանք պլանավորել համագործակցության ուղղությունները»,-ասել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: