Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի լավագույն ռմբարկու ու Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ:
Իտալական գրանդի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունն ու փորձառու ֆուտբոլիստը հաջողությամբ ավարտել են բանակցությունները և համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը, տեղեկացնում է Արմսպորտ-ը ։
«Ինտերն» ուրախ է հայտնել, որ համաձայնության է հասել Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու հարցում»,- ասված է միլանյան ակումբի տարածած պաշտոնական հայտարարության մեջ։
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: