Հեղուկ գազի գինը ժամ առ ժամ թանկանում է
Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը։

Ազգային ժողով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պահանջում է պարզաբանել՝ երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը։
«Վերջին շաբաթում հեղուկ գազի գինը Երևանում և մարզերում ժամ առ ժամ թանկանում է՝ հասնելով ընդհուպ 260-300 դրամի։
Որոշ տեղերում նույնիսկ դեֆիցիտ է առաջացել։ Բանը հասել է նրան, որ մեր հայրենակիցները ֆեյսբուքյան խմբերում են միմյանց հուշում, թե որ գազալցակայանից կարելի է ձեռք բերել։ Շատերը սկսում են հրաժարվել գազի բալոններից, ինչը լրացուցիչ ծախսեր է ենթադրում։
Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը։
Նկատենք, որ ապրիլի սկզբերին հեղուկ գազի գինը 170 դրամ էր։ Ստացվում է, որ գործ ունենք 60-70% թանկացման հետ։
Հայաստանում հեղուկ գազի գնի տատանվող գնային քաղաքականությանն անդրադառնում եմ պարբերաբար՝ կոչ անելով պատկան մարմիններին՝ քայլեր ձեռնարկելու ոլորտը կարգավորելու ուղղությամբ։
Մասնավորապես, անհրաժեշտ է հետազոտության իրականացում, որով կպարզվի՝ բնակա՞ն են թանկացման պատճառները, թե՞ կան ընկերություններ, որոնք այնքան էլ «արդար կանոններով» չեն խաղում։
Եթե խնդիրը, ինչպես իրենք են ներկայացնում բոլոր նման դեպքերում, միայն մատակարարման մեջ է, հնարավո՞ր չէ վերահսկելի դարձնել տեղափոխումը, սահմանային ուշացումները։
Շուկայի կարգավորումը, պատշաճ մատակարարման ապահովումը Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինեին։ Մինչդեռ բարձիթողի վիճակը հանգեցնում է դիզվառելիքի շարունակական արհեստական թանկացման, որից տուժում են ոչ թե իշխանությունները, այլ տքնաջան աշխատող մեր քաղաքացիները։
Հրատապ գրություններ եմ ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին՝ պահանջելով պարզաբանել, թե երբ կլուծվի հեղուկ գազի գնի և դեֆիցիտի խնդիրը»,- գրել է Դանիելյանը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: