Հայտնի է ՀԷՑ-ի 2026-ի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն
ՀԷՑ-ի շուրջ ընթանում են տարատեսակ աշխատանքներ:
ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատած ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեին:
Ռոմանոս Պետրոսըանի տեղեկացմամբ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց՝ ԱԱՀ), որի մոտ 75-80%-ը կազմում են աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու տարատեսակ նյութերը:
Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է նաև, որ այժմ ինտենսիվ ընթանում են կապալի (շինարարական) աշխատանքների ձեռք բերման մրցույթների ամփոփման և պայմանագրերի կնքման գործընթացները: Ընթացիկ փուլում ՀԾԿՀ կողմից սահմանված՝ ՀԷՑ-ում գնումների կարգավորումներին խիստ համապատասխան և ՀՀ հանրային գնումների օրենսդրությանը առավելագույնս մոտարկված ընթացակարգերով ձեռք են բերվել ավելի քան 12,2մլրդ ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ, որոնց համար ՀԷՑ-ի 2026թ. գնումների պլանում նախատեսված էր շուրջ 16,7մլրդ ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։