Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության ընդհանուր 20%-ը
Այս պահին Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան:
Այս պահին Հայաստանում բնակվում է Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան, սակայն առողջական պատճառներով նրանցից ոչ բոլորն են մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի հիշատակի միջոցառումներին։
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 81-ամյակի առրթով նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել Երևանում: Մասնավորապես ծաղիկներ կդրվեն Հաղթանակի այգում գտնվող Հավերժական կրակի մոտ:
Այս տարի ավանդաբար կկայանա«Անմահ գունդ» երթը։ Մասնակիցները մայիսի 9- ժամը 12:00-ին կհավաքվեն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում և կքայլեն դեպի Հաղթանակի այգում գտնվող Հավերժական կրակ:
Հիշեցնենք, որ պատերազմում ծառայել է 600,000 հայ զինվոր, որոնցից 300,000-ը զոհվել են։ Պատերազմի ընթացքում 107 զինվոր և սպա արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հայաստանը նաև ունեցել է 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Իվան Բաղրամյանը և Նելսոն Ստեփանյանը երկու անգամ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման: Քսանյոթ հայ պարգևատրվել է Փառքի շքանշանով: Պատերազմի ժամանակ Հայաստանը զբաղեցնում է վեցերորդ տեղը ԽՍՀՄ հերոսների թվով: Պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության ընդհանուր 20%-ը: Այս ցուցանիշը ամենաբարձրերից մեկն է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած այլ երկրների շրջանում:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։