Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
Ցուցադրությունը նվիրված է ցեղասպանությունը վավերագրած հայ մտավորականներին ու հոգևորականներին։

Ցեղասպանությունը վավերագրած հայ մտավորականներին ու հոգևորականներին նվիրված, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն:
«Արմենպրես»-ի- հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց է Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Թաշչյանը հիշեցրեց, որ անցած տարի ևս ապրիլի 24-ին ընդառաջ նման ժամանակավոր ցուցադրություն է բացվել։
«Անցյալ տարի ցուցադրությունը նվիրված էր օտարերկրյա այն անձանց՝ դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, հոգևորականներ, միսիոներներ, ովքեր առաջին վկայություններն են արել Հայոց ցեղասպանության մասին՝ փաստագրելով իրադարձությունները, տեղեկատվություն են հավաքել, կուտակել և հետո հրատարակել։ Այս տարի նույնը վերաբերում է այդ առաքելությունն իրականացրած հայ մտավորականներին, հոգևորականներին, ովքեր հենց առաջին տարիներին հավաքագրել են, այդ տեղեկատվությունը և փոխանցել սերունդներին»,-ասաց Թաշչյանը՝ մանրամասնելով, որ երկու ցուցադրություններն էլ այժմ ներկայացված են թանգարանում։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: