Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ Հանրային ռադիոյի կենդանի ձայնը կհնչի ՀՀ մարզերում
Հայաստանի 4 մարզերում հունիսից կմեկնարկեն տոնական համերգաշարեր։
Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ Հանրային ռադիոյի կենդանի ձայնը կհնչի ՀՀ մարզերում:
Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ՝ Հայաստանի 4 մարզերում հունիսից կմեկնարկեն տոնական համերգաշարեր։ Դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից՝ հոբելյանական միջոցառումները կընդգրկեն Հայաստանի 8 խոշոր համայնքներ՝ նպատակ ունենալով ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։
Մարզային համերգաշարին հանդես կգան Հանրային ռադիոյի լեգենդար երաժշտական կոլեկտիվները և սիրված արտիստներ.
- Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան): Նշենք, որ տարին հոբելյանական է նաև այս կոլեկտիվի համար. անսամբլը նույնպես հիմնադրվել է 1926 թվականին:
- Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյան):
- «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան):
- «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան):
Համերգների ժամանակացույց
«Արևիկ» մանկապատանեկան անսամբլ
- Հունիսի 2, 2026թ. — Լոռու մարզ, Սպիտակ համայնքի մշակույթի պալատ
- Հունիսի 9, 2026թ. — Լոռու մարզ, Ստեփանավան համայնքի մշակույթի պալատ
Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ
- Հունիսի 13, 2026թ. — Սյունիքի մարզ, Մեղրի համայնքի մշակույթի տուն
- Հունիսի 14, 2026թ. — Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի մշակույթի կենտրոն
Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ
- Հունիսի 19, 2026թ. — Տավուշի մարզ, Բերդ համայնքի մշակույթի տուն
- Հունիսի 20, 2026թ. — Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնքի մշակույթի պալատ
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ
- Հունիսի 26, 2026թ. — Տավուշի մարզ, Բերդավան համայնքի գեղագիտական կենտրոն
- Հունիսի 27, 2026թ. — Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի մշակույթի
Կարդացեք նաև
Մշակույթ4 սեպտեմբերի 2026
«Մի գդալ սեր»․ նոր ֆիլմը մեծ էկրաններին է
Ֆիլմն ունի նաև երաժշտական գեղեցիկ ձևավորում։ Առանձնահատուկ է այն փաստը, որ ֆիլմի ենթագրերում իր մահից հինգ տարի անց կարող ենք հանդիպել Հայկոյի անունը։
Մշակույթ28 օգոստոսի 2026
Ատեստավորումը կրկնակի չհաղթահարած ուսուցիչները չեն կարող դասավանդել
ԿԳՄՍ նախարարի տեղեկացմամբ՝ արդեն կան նման 80 ուսուցիչներ։
Մշակույթ27 օգոստոսի 2026
Անկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի
Ամենամեծ գումարը՝ 1 մլրդ 31 մլն 453,5 հազար դրամ, նախատեսվում է սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվելիք գլխավոր տոնական միջոցառման համար։