Հայկական գյուղատնտեսական ապրանքներն իսկապես հետաքրքրություն են առաջացրել դրսի շուկաներում․ Արարատ Միրզոյան
«Մենք ունենալու ենք ավելի լավ արդյունքներ, քան ունեցել ենք նախկինում»։

Հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքն իսկապես հետաքրքրություն է առաջացրել՝ ԵՄ շուկան, Կենտրոնական Ասիան, Արաբական երկրները, օրինակ՝ Իրաքը։ Նաև անմիջական հարևանները՝ Թուրքիան օրինակ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ ՄԻրզոյանը։
«Իհարկե, կան լոգիստիկ խնդիրներ, բայց այդ ամենը վերահսկվում է, և մեծ հաշվով տեղի է ունենում այն, ինչի մասին երկար ժամանակ խոսում էինք ու պլանավորում էինք․ ․տեղի է ունենում բազմազանեցում՝ հայկական ապրանքների արտահանման, սպառման շուկաների, և ես ուզում եմ փոքր լավատեսություն հաղորդել այս գործընթացին։ Եվ այն խնդիրները, որոնք առկա են՝ լոգիստիկ և այլն, արագ հաղթահարվելու են և մենք ունենալու ենք ավելի լավ արդյունքներ, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Արարատ Միրզոյանը
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։