Մոտ օրերս կլուծվի հեղուկ գազի հետ կապված խնդիրը
Իրավիճակը կբարելավվի.
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևոևգ Պապոյանը վստահեցրել է, որ հեղուկ գազի հետ կապված խնդիրը մոտ օրերս էականորեն կլուծվի։
Պապոյանը պարզաբանել է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով Ռուսաստանից Հայաստան հեղուկ գազ ներկրող մեքենաները մնացել էին Լարսի անցակետում՝ռուսական կողմում և ասել է, որ Վրաստանի տարածքում հիմա կան բազմաթիվ հեղուկ գազով լցված մեքենաներ, որոնք գալիս են Հայաստան։
«Մի քանի օր հետո իրավիճակը կբարելավվի, սակայն նախկին իրավիճակը չի լինի, քանի որ կա նաև Իրանի գործոնը, որտեղից Հայաստան հեղուկ գազ այս պահին չի մտնում՝ Մերձավոր Արևելքում հակամարտության մեկնարկից ի վեր»:
Պապոյանը պարզաբանել է, որ Հայաստանը հեղուկ գազ ներկրում է Իրանից և Ռուսաստանից: Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին օրերին հեղուկ գազի գները շուրջ 50 տոկոսով բարձրացել են՝ պայմանավորված շուկայում դրա դեֆիցիտով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։