Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ. Տիգրան Հակոբյան
Նրա համոզմամբ՝ ավելի ճշգրիտ լինելու համար կարող է ասել՝ մեզ հասու չեն այն երևույթները, որոնք կարող էին ստվերել կամ խանգարել խոսքի ազատությանը:

Խորհրդարանը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Հիմնական զեկուցող, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը իր ելույթում ուշադրություն հրավիրեց մի շարք խնդիրների վրա: Առաջինը, որ հուզում է հասարակությանը, տարբեր քաղաքական ուժերին, քաղհասարակությանը, ըստ Հակոբյանի՝ Հայաստանում գրանցված տեսալսողական մեդիայի ազատության աստիճանն է, ինչքանով են այդ լրատվամիջոցները ունակ՝ օբյեկտիվ տեղեկացնել հանրությանը, և որքանով են զերծ իշխանությունների ճնշումներից կամ միջամտություններից:
«Պետք է դարձյալ կրկնեմ, որ Հայաստանում տեսալսողական մեդիան ազատ է և անկախ: Ազատ և անկախ ասելով՝ ես նկատի ունեմ միայն իշխանություններ, պետություն և մեդիա հարաբերությունները, և մեդիան իսկապես ազատ է: Անշուշտ, տարբեր լրատվամիջոցներ արդարացի դժգոհել և դժգոհում են տարբեր իշխանավորների ուշադրության պակասից, ոչ նպաստավոր պայմաններ, որոնք ստեղծվել են մեդիայի համար ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում: Երբեմն մեդիաները բողոքում են մեզ խտրական վերաբերմունքի համար, որ չեն ընդունում հրավերները կամ թիրախավորում են լրագրողներին, բայց այդպիսի առանձին դրսևորումները՝ ոչ ցանկալի, այնուամենայնիվ, չեն ստվերում այն պատկերը, որ մենք տեսնում ենք»,- ասաց ՀՌՀ նախագահը՝ ընդգծելով՝ Հայաստանում մամուլը ազատ է:
Նրա համոզմամբ՝ ավելի ճշգրիտ լինելու համար կարող է ասել՝ մեզ հասու չեն այն երևույթները, որոնք կարող էին ստվերել կամ խանգարել խոսքի ազատությանը:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։