Հայաստանում Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում կառուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման նոր գրասենյակներ
Իրականացվող համապարփակ բարեփոխումների շրջանակում շարունակվում են համակարգային փոփոխությունները՝ միտված հանրությանը առավել որակյալ, քաղաքացիակենտրոն և արժանապատիվ ծառայություններ մատուցելուն։

Էջմիածնում, Գյումրիում և Վանաձորում Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում կառուցվում են միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման նոր գրասենյակներ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից, գերատեսչությունում և ենթակա ծառայություններում իրականացվող համապարփակ բարեփոխումների շրջանակում շարունակվում են համակարգային փոփոխությունները՝ միտված հանրությանը առավել որակյալ, քաղաքացիակենտրոն և արժանապատիվ ծառայություններ մատուցելուն։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ֆրանսիական IN Groupe ու A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի կողմից հիմնադրված «ՀայՓաս» ՓԲԸ-ի աշխատանքային խումբը՝ գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ, այցելել են Էջմիածնի, Գյումրու և Վանաձորի սպասարկման գրասենյակներ՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Ուսումնասիրվել են աշխատանքների բոլոր փուլերը, դիտարկվել են տեխնիկական և կազմակերպչական լուծումներ, կատարվել ճշգրտումներ և ներկայացվել առաջարկություններ։ Նախարարը կարևորել է կատարվող աշխատանքների որակի նկատմամբ խիստ վերահսկողությունը՝ ընդգծելով, որ նոր գրասենյակները պետք է լիովին համապատասխանեն սահմանված չափանիշներին և ապահովեն քաղաքացիների համար հարմարավետ ու արժանապատիվ սպասարկման պայմաններ։
Նախարար Սարգսյանը նշել է, որ նոր գրասենյակներում ներդրվող տեխնոլոգիական լուծումները և «մեկ պատուհանի» սկզբունքը հնարավորություն կտան նվազեցնել վարչարարական բարդություններն ու հերթերը, ինչպես նաև խնայել քաղաքացիների ժամանակը։
Կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով՝ ապահովելով փաստաթղթավորման գործընթացների արագ, անվտանգ և թափանցիկ իրականացումը։
Նոր գրասենյակների գործարկումը կարևոր քայլ է միգրացիոն ոլորտի արդիականացման ճանապարհին՝ ձևավորելով պետություն-քաղաքացի փոխգործակցության նոր մշակույթ և բարձրացնելով հանրային վստահությունը մատուցվող ծառայությունների նկատմամբ։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։