Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը
Փառատոնը կբացի «Փոքր» թատրոնը՝ Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» մյուզիքլով, իսկ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կներկայացնի Իրակլի Գոգիայի «Խոստովանություն. Ես Սերգո Փարաջանովն եմ» ներկայացումը։

Հայաստանում մեկնարկում է «Արմմոնո» մոնոներկայացումների 24-րդ միջազգային թատերական փառատոնը, որին սպասվում են հյուրեր Ռուսաստանից և այլ երկրներից։ Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը լրագրողներին հայտնել է՝ փառատոնը կտևի երկու շաբաթ՝ մինչև մայիսի 1-ը։
Հայ ռեժիսորներից բացի, կմասնակցեն նաև ՌԴ-ի, Ռումինիայի, Վրաստանի, Իսպանիայի և Իտալիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև թատերական մասնագետներ Իրանից և Եգիպտոսից։
Փառատոնը կբացի «Փոքր» թատրոնը՝ Ֆիլիպ Ռիստովսկու «Նիժինսկի» մյուզիքլով, իսկ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը կներկայացնի Իրակլի Գոգիայի «Խոստովանություն. Ես Սերգո Փարաջանովն եմ» ներկայացումը։
Կարդացեք նաև
Մշակույթ29 մայիսի 2026
Մեկնարկել է ոչ նյութական մշակութային ժառանգության միջսերնդային փոխանցման ծրագիրը
Դասընթացները վարում է փորձառու ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանը։ Նա մասնակիցներին ոչ միայն փոխանցում է արհեստի գաղտնիքները, այլև ծանոթացնում է մեր մշակութային ժառանգության պատմական առանձնահատկություններին։
Մշակույթ29 մայիսի 2026
Արտաշատի պեղումների ընթացքում հայտնաբերված ութանիստ եկեղեցուն նվիրված բացառիկի ցուցադրություն՝ Մատենադարանում
Անդրեասյանի խոսքով՝ պետությունը հանձնառու է ապահովելու հնագիտական պեղումների, բացահայտված շերտերի պահպանման, վերականգնման և ամրակայման շարունակականությունը, ինչպես նաև տարածքի հանրային հասանելիությունն ու ենթակառուցվածքային զարգացումը։
Մշակույթ27 մայիսի 2026
«Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի Կառավարության ֆինանսավորմամբ
Երգեհոնի ապամոնտաժումը և պահեստավորումը կիրականացվեն 2026 թվականի հուլիս-օգոստոս, տեխնիկական վերատեղադրումը՝ 2027 թվականի հունվար-փետրվար ամիսներին։