Հայաստանում գինու համտես-մրցույթ կանցկացվի
Համտեսվելու է 65 երկրից ներկայացված շուրջ 8000 տեսակ գինի։ Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մեդիատուրը։

Մայիսի 19-23-ը ՀՀ-ում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Համտես-մրցույթի շրջանակներում Հայաստան են ժամանելու գինու շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլն։
Համտեսվելու է 65 երկրից ներկայացված շուրջ 8000 տեսակ գինի։ Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մեդիատուրը։ Մայիսի 21-ին՝ ժամը 09։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա համտեսի բացման պաշտոնական արարողությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։