Հայաստանում 2026 թ.-ի ապրիլին 2025 թ.-ի ապրիլի համեմատ գրանցվել է 5,3% գնաճ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է տվյալներ:
Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալների, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2026 թ.-ի ապրիլին 2025 թ.-ի ապրիլի համեմատ աճել են 9,5%-ով:
Հացաբուլկեղենը և ձավարեղենն ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել են 3,5%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 0,2%-ով։ Ընդ որում, բրինձն ապրիլին տարեկան կտրվածքով էժանացել է 3,5%-ով, իսկ ամսական՝ 1,2%-ով. ցորենի ձավարը թանկացել է համապատասխանաբար 10,5%-ով և 2%-ով, հնդկաձավարը՝ 7,7%-ով (ամսական 0,6% նվազման պայմաններում), ալյուրը՝ 4,4%-ով (ամսական զրոյական դինամիկայի պայմաններում), հացը՝ 2,9%-ով (ամսական 0,2% աճով), իսկ մակարոնեղենը՝ համապատասխանաբար 11%-ով և 2%-ով։ Լոբին տարեկան կտրվածքով էժանացել է 0,7%-ով և 0,7%-ով՝ ամսական, ոսպը թանկացել է համապատասխանաբար 0,1%-ով և 0,5%-ով, իսկ ոլոռը՝ 3,7%-ով տարվա ընթացքում և 0,5%-ով՝ մեկ ամսում։
Միսն ապրիլին տարեկան կտրվածքով թանկացել է 11,5%-ով, իսկ ամսական՝ 2,2%-ով։ Ընդ որում, տավարի միսը տարեկան կտրվածքով թանկացել է 20,5%-ով, իսկ ամսական՝ 5%-ով, խոզի միսը՝ 12,5%-ով (ամսական 0,5% նվազմամբ), ոչխարի և գառան միսը՝ համապատասխանաբար 14,9%-ով և 1,1%-ով, իսկ թռչնամիսը (հավի միս)՝ 4,8%-ով և 0,2%-ով։
Ձկան և ծովամթերքի գները 2026 թվականի ապրիլին 2025 թվականի ապրիլի համեմատ աճել են 3,7%-ով, իսկ այս տարվա մարտի համեմատ նվազել են 1,3%-ով։ Ընդ որում, թարմ իշխանը հաշվետու ժամանակահատվածում տարեկան կտրվածքով թանկացել է 1%-ով, իսկ ամսական կտրվածքով էժանացել է 1,5%-ով։
Միաժամանակ, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թ.-ի ապրիլին 2025 թ.-ի ապրիլի համեմատ գներն աճել են 1,6%-ով, իսկ ընթացիկ տարվա մարտի համեմատ՝ 0,5%-ով։
Հայաստանում 2026 թ.-ի ապրիլին 2025 թ.-ի ապրիլի համեմատ գրանցվել է 5,3% գնաճ, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ 1,3%։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։