Հայաստանն ու Կորեան կխորացնեն համագործակցությունը կլիմայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Կորեայի Հանրապետության կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի նախարար Կիմ Սոնգ Հվանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության, ջրային ռեսուրսների կառավարման և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխության պայմաններում մեր երկրի համար առավել կարևոր են.
-
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը,
-
Ջրհեղեղների կանխատեսման և վաղ նախազգուշացման համակարգերի զարգացումը,
-
Գետավազանների համալիր կառավարումը,
-
Էկոհամակարգերի վերականգնումը։
Շրջակա միջավայրի նախարարը ծանոթացել է Կորեայի Հանրապետության փորձին՝ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ջրհեղեղների կանխատեսման, ջրային ռեսուրսների կառավարման և կլիմայական դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Կողմերը համաձայնել են, որ այս ոլորտներում փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցությունը կարող են կարևոր ներդրում ունենալ Հայաստանի կարողությունների զարգացման գործում։
Որպես COP17-ը նախագահող երկիր՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Կորեայի Հանրապետությանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում ցուցաբերած ակտիվ ներգրավվածության համար և հրավիրել բարձր մակարդակով մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին։
«Այս հանդիպումը նոր խթան կհաղորդի Հայաստան-Կորեա բնապահպանական համագործակցությանը և կնպաստի համատեղ ծրագրերի իրականացմանը՝ ի շահ կլիմայական դիմակայունության, ջրային ռեսուրսների կայուն կառավարման և կենսաբազմազանության պահպանության»,- վստահեցրել է նախարարը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։