Հայաստանն ու Էստոնիան կխորացնեն համագործակցությունը սահմանային կառավարման և միգրացիայի ոլորտներում. ՆԳՆ-ում հանդիպում է կայացել
Հանդիպման ավարտին երկու երկրների ներկայացուցիչները վերահաստատել են երկարաժամկետ ու գործնական ծրագրերի միջոցով հարաբերությունները խորացնելու հանձնառությունը և կարևորել համատեղ նախագծերի արդյունավետ իրականացումը։

Հուլիսի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման առանցքում եղել է ՆԳ նախարարության մանդատի շրջանակում երկկողմ համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Էստոնական կողմը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ իրենց առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը:
Անդրադառնալով սահմանային կառավարման և միգրացիոն ոլորտների աշխատանքներին՝ փոխնախարար Արման Ղազարյանը ներկայացրել է ՆԳՆ-ում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները և հայտնել կրթական նոր նախաձեռնության մասին.
ՆԳՆ կրթահամալիրում, ոստիկանների և փրկարարների մասնագիտացման ծրագրերին զուգահեռ, նախատեսվում է ներդնել նաև սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր։ Դրանք հիմնված կլինեն միջազգային լավագույն փորձի և ժամանակակից կրթական մեթոդաբանության վրա։
Կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի մի քանի առանցքային ոլորտներ, որոնց ուղղությամբ պատրաստվում են ընդլայնել գործակցությունը.
-
Սահմանապահ ծառայողների կարողությունների հզորացում և մասնագիտական վերապատրաստումների կազմակերպում:
-
Փաստաթղթերի ստուգման համակարգերի կատարելագործում և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ուժեղացում:
-
Թվայնացման ոլորտում համագործակցության ընդլայնում:
Հանդիպման ավարտին երկու երկրների ներկայացուցիչները վերահաստատել են երկարաժամկետ ու գործնական ծրագրերի միջոցով հարաբերությունները խորացնելու հանձնառությունը և կարևորել համատեղ նախագծերի արդյունավետ իրականացումը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։