Հայաստանն առաջին անգամ արտահանել է բազմամիլիոն դոլար արժողությամբ հայկական արտադրության զենք
ՀՀ կառավարությունը կատարել է միլիարդավոր դրամների ներդրումներ և ապագայում ևս պատրաստվում է կատարել:
.jpg)
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանն առաջին անգամ արտահանել է բազմամիլիոն դոլար արժողությամբ հայկական արտադրության զենք։
«Մի քանի տարի առաջ դժվար կլիներ պատկերացնել, որ Հայաստանը կդառնա զենք արտահանող երկիր։ Վերջին ամիսներին ես բազմիցս իմ հրապարակային ելույթներում և հարցազրույցներում նշել եմ, որ մի քանի տեղական արտադրողներ՝ հայկական ընկերություններ, ստացել են զենքի արտահանման թույլտվություններ։ Եվ հիմա, մեծ ուրախությամբ և հպարտությամբ, ուզում եմ ձեզ հայտնել, որ մայիսին երեք հայկական ընկերություններ զենք են արտահանել երկու տարբեր երկրներ։ Բավականաչափ բարդ, խրթին լոգիստիկ ճանապարհներ հաղթահարելով՝ հայկական ընկերությունները, ի վերջո, կարողացան հասնել իրենց նպատակին։
Ես ուզում եմ ասել , որ սա հանդիսացել է Հայաստանի կառավարության երազանքը և ռազմավարական առաջնահերթություններից մեկն է: Եվ սրա համար ՀՀ կառավարությունը կատարել է միլիարդավոր դրամների ներդրումներ և ապագայում ևս պատրաստվում է կատարել:», - ասել է Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։