Հայաստանից նախատեսվում է նոր թռիչքների մեկնարկ դեպի եվրոպական մի շարք ուղղություններ։
Ավիացիայի ոլորտում կան նորություններ:

Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել քաղաքացիական ավիացիայի ոլորտում արձանագրված աճին: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը խոսել է այդ աճի մասին, ներկայացրել է նոր ուղղությունների ավելացման, ուղևորահոսքի մեծացման և առաջիկա ծրագրերը։
Նախարարի խոսքով՝ 2025 թվականին Հայաստանից թռիչքներ են իրականացվել շուրջ 70 ուղղություններով՝ 48 ավիաընկերությունների միջոցով։
«Մենք նախորդ տարի 48 ավիաընկերությունների կողմից Հայաստանից շուրջ 70 ուղղություններով թռիչքներ ենք իրականացրել, և ուղևորահոսքն աճել է՝ կազմելով շուրջ 5.7 միլիոն»,- նշել է Խուդաթյանը։
Խոսվել է նաև նոր ուղղությունների մասին: Խուդաթյանն ասել է, որ առաջիկայում կմեկնարկի Երևան–Լոնդոն–Երևան երկար սպասված չվերթը։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջընթաց կա դեպի Ղազախստան ուղիղ չվերթների գործարկման ուղղությամբ։
Բացի այդ, ըստ նախարարի, նախատեսվում է նոր թռիչքների մեկնարկ դեպի եվրոպական մի շարք ուղղություններ։
«Դեպի Բրյուսել առաջիկայում նոր թռիչք կմեկնարկի, որը կլինի արդեն դեպի Բրյուսել իրականացվող երկրորդ կամ երրորդ ավիաընկերության թռիչքը։ Նոր թռիչքներ կմեկնարկեն նաև դեպի Նիդեռլանդներ»,- նշել է նա։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։