Հայաստանին է շնորհվել «2026 թվականի զբոսաշրջային ուղղություն» մրցանակը
Մրցանակը շնորհել է Կիպրոսի ճամփորդական գրողների և լրագրողների միությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կիպրոսում Հայաստանի դեսպանատունը։
Մրցանակը շնորհել է Կիպրոսի ճամփորդական գրողների և լրագրողների միությունը: Միջոցառման հյուրերին ներկայացվել են Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, պատմամշակութային հուշարձանները, զբոսաշրջային ներուժը, հայկական ավանդական խոհանոցը։ Կազմակերպվել է հայկական գինիների և այլ խմիչքների համտես, որի ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց յուրահատուկ համային առանձնահատկություններին։
Դեսպան Իննա Թորգոմյանը նշել է, որ սա կարևոր հնարավորություն է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունն ու մրցունակությունը ներկայացնելու համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Իսրայելի դեսպանատունը գովեստի խոսքեր է հղել Ադրբեջանին՝ «քաջության ու վճռականության» համար
Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը X-ի իր պաշտոնական էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ նոյեմբերի 8-ի կապակցությամբ՝ ընդգծելով «Ադրբեջանի ժողովրդի քաջությունն ու ազգային միասնությունը»։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ադրբեջանի պաշտպանության նախարար վարակվել է կորոնավիրուսով
Ալիևը Էրդողանին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին։
Տարածաշրջան8 նոյեմբերի 2026
Ալիևը՝ Էրդողանի հետ հանդիպմանը․ «Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են»
Ալիևը կրկին ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական միասնությունն ու եղբայրական կապերի անխախտելիությունը։