Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Չինաստանում կմասնակցի Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի և համաշխարհային դասականների ստեղծագործությունները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես կգա Չինաստանում, այս մասին հայտնում է, ՀՀ ԿԳՄՍ–ն։
Մայիսի 23-ին նվագախումբը հրավիրված է մասնակցելու Շանհայի Չենշան երաժշտական փառատոնին, որն Ասիայում անցկացվող դասական երաժշտության ամենամեծ փառատոնն է։ Համերգային ծրագրում ներկայացված են Արամ Խաչատրյանի և համաշխարհային դասականների գլուխգործոցները։ Այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի 70-ամյակը. այդ առիթով համերգի ծրագրում կներկայացվեն նաև հատվածներ այս ստեղծագործությունից, ինչպես նաև կոմպոզիտորի այլ գործեր:
Նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ չինացի դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Քսիանգ-Դոնգ Կոնգը. դաշնակահարը կկատարի Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
Համերգի նպատակն է հանրահռչակել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարողական արվեստը և ընդգծելու Խաչատրյանի բացառիկ ներդրումը համաշխարհային երաժշտարվեստում։
Նվագախմբի երկրորդ համերգը կկայանա մայիսի 24-ին Ֆուջիանի մեծ թատրոնում։ Համերգները կղեկավարի Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնը լայնորեն լուսաբանվում է խոշոր միջազգային մեդիա հարթակներում:
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։