Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբը համագործակցում է Լա Սկալայի օպերային թատրոնի հետ
Սա մեծ կարևորությու ունի երաժշտական կապերն ամրապնդելու գործում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը Միլանի Լա Սկալայի օպերային թատրոնի բեմադրությամբ Մասկատի Թագավորական օպերային թատրոնում համատեղ կներկայացնեն իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Դոն Պասքուալե» օպերան։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:
Բեմադրության հեղինակը հայտնի ռեժիսոր Անդրեա Դե Ռոսան է։ Ներկայացումները բեմ կբարձրանան ապրիլի 30-ին և մայիսի 2-ին՝ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարմամբ։ Իսկ մայիսի 1-ին Մասկատի օպերային թատրոնում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մենակատարներ Գաբրիելա Կաստիլոն և Ռաուլ Ամայան։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը յուրաքանչյուր տարի ներկայանում է Մասկատի Թագավորական օպերային թատրոնի համերգաշրջանում։
Օմանի Թագավորական օպերային թատրոնում տարբեր տարիներին կայացել են նվագախմբի համերգները՝ ապահովելով հայկական երաժշտարվեստի բարձրակարգ ներկայացումը միջազգային հեղինակավոր հարթակում և նպաստելով Հայաստանի ու Օմանի միջև միջմշակութային կապերի խորացմանը։
Հիշեցնենք, որ Օմանի Թագավորական օպերային թատրոնի գլխավոր տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ումբերտո Ֆաննին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վաղեմի գործընկերներից է։ Երաժշտարվեստի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, նվագախմբի միջազգային գործընկերային կապերն ու ձեռքբերումներն ամրապնդելու, ինչպես նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ Ումբերտո Ֆաննին արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալի։ Մրցանակն արվեստագետին Երևանում հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։