Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ
Ալեքսաբդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։

Ալեքսաբդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը դարձել է Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Opera Europa-ը եվրոպական օպերային թատրոնների և փառատոների խոշորագույն մասնագիտական ցանցերից է, որը միավորում է ոլորտի առաջատար հաստատությունները՝ ձևավորելով օպերային արվեստի զարգացման օրակարգը Եվրոպայում և դրա սահմաններից դուրս։
«Մեծ ուրախությամբ հայտարարում ենք մեր ցանցին նոր անդամի՝ Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի միանալու մասին։ Opera Europa-ն ողջունում է հազարամյակների պատմություն ունեցող, հարուստ մշակույթով և երաժշտական խոր ավանդույթներով երկրին։ Երևանի սրտում հպարտորեն կանգնած այս շքեղ թատրոնը գտնվում է զարգացման նոր, կենսունակ փուլում՝ առաջ մղելով գեղարվեստական բարձր որակի իր առաքելությունը»,- նշված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Մշակույթ1 նոյեմբերի 2026
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ
Միջազգային կառույցի նախնական ցանկում ընդգրկվելու հայտ է ներկայացվել «Արենի-1» քարայրի վերաբերյալ
Մշակույթ24 հոկտեմբերի 2026
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում
Հայաստանը հաղթանակ է տարել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում․ Նարեն՝ «BOO!» երգով, նվաճել է առաջին հորիզոնականը՝ հավաքելով 202 միավոր։
Մշակույթ22 հոկտեմբերի 2026
Ժաննա Անդրեասյանը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին
Բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ։