Հայաստանի հանդեպ մեծանում է միջազգային վստահությունը
Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար:

Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, փորձագետ Պետեր Կրանիցի կարծիքով՝ այն փաստը, որ եվրոպացի առաջնորդները մայիսին հավաքվելու են Հայաստանում, մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի նկատմամբ: Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արտահայտվել փորձագետը:
Պետեր Կրանիցի գնահատմամբ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային այլ երկրների՝ Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար։
Լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է նա գնահատում Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի պատմական նշանակությունը, փորձագոտ Կրանիցին պատասխանել է.
-Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի և տարածաշրջանային այլ երկրների, ինչպիսիք են Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար: Եթե Հայաստանը կարողանա ամրապնդել իր տնտեսական ինտեգրումը եվրոպական շուկաներում, դա կարող է նպաստել նաև Վրաստանի եվրոպական ուղու հետագա զարգացմանը, ինչպես նաև կարող է խթանել ԵՄ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացումը: Գագաթնաժողովը նաև Ռուսաստանին ուղղված ուժեղ ուղերձ է. այն ցույց է տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում Մոսկվայի կողմից Հայաստանին տրամադրված բոլոր տնտեսական և քաղաքական ներդրումները բավարար չեն եղել:
Փորձագետը չի ժխտում այն մոտեցումը, որ Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության շատ կարևոր գործընկեր։ Նրա կարծիքով, երբ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանները բացվեն, կասպիական էներգիան կարող է հոսել Եվրոպա ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի միջոցով, ինչը կդիվերսիֆիկացնի անվտանգ էներգամատակարարման շղթաները և նույնիսկ հնարավոր է՝ մեծացնի առևտրի ծավալը: Հետևաբար, Հայաստանը երկարաժամկետ հեռանկարում կարող է դառնալ ԵՄ-ի համար էներգետիկ անվտանգության շատ կարևոր գործընկեր։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: