Հայաստանի ԱԽ-ն Իրանին ուղղված Թրամփի հայտարարությունից հետո նիստ է անցկացրել
Փորձել ենք այդ հայտարարությունը գնահատել, մեր դիվանագիտական կապուղիներով մեր ունեցած տեղեկատվությունը գնահատել և այլն. Փաշինյան

Կառավարության նիստից հետո ճեպազրույցում լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանից հարցրին՝ Հայաստանն ինչ քայլեր է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ կապված այն հայտարարությունից հետո, որում նշված էր, որ «քաղաքակրթություն կվերանա»:
«Այդ հայտարարությունից ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ, որտեղ իրադրությունը քննարկվել է, և Ձեր ասած բոլոր հարցերը քննարկվել են: Այո, այդ նիստի մասին հրապարակում չի եղել: Ընդհանրապես, ես Ձեզ ասեմ, պարզապես մենք լուսաբանում ենք ԱԽ հերթական նիստերը: ԱԽ ընդլայնված ձևաչափով ես, եթե սուտ չասեմ, տենց ամիս չկա, որ մենք 5-6 նիստ չանենք, բացարձակապես տենց ամիս չկա: Վերջին մի ամսվա ընթացքում էլ մենք տասնյակ նիստեր ենք արել, որոնց մի մասը լուսաբանել ենք, մյուս մասը չենք լուսաբանել, որովհետև դրա անհրաժեշտությունը ենք տեսել:
Փորձել ենք այդ հայտարարությունը գնահատել, մեր դիվանագիտական կապուղիներով մեր ունեցած տեղեկատվությունը գնահատել և այլն: Այսինքն՝ այդ աշխատանքի մեծ մասը գաղտնիության ռեժիմում է տեղի ունենում, բայց բովանդակությունն էլ ամբողջությամբ գաղտնի է: Այսքանը կարող եմ ասել: Ես երեկ գրառմամբ ողջունել եմ և հիմա էլ ողջունում եմ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը, և ես նաև երկու երկրների ղեկավարությանը ճանաչելով՝ համոզված եմ, որ ամեն ինչ կարվի խաղաղ հանգուցալուծման համար և ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել նրանց, երկու կողմերին հրադադարի համաձայնությունը ձեռք բերելու համար, որովհետև պատկերացնում եմ, թե դա ինչքան դժվար է տրվել»,- նշեց վարչապետը:
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։