Հայաստան
21 մայիսի 2026 • 08:45
Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գառնիում մասնակցել է գինու համտես-մրցույթի բացման պաշտոնական արարողությանը։

Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը:
Այս առիթով ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գառնիում մասնակցել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու միջազգային մրցույթի բացման պաշտոնական արարողությանը։ Տեղեկությունը տրամադրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարաությունը:
Մայիսի 19-23-ը Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը, որին մասնակցելու համար 65 երկրից Հայաստան է ժամանել շուրջ 400 գինու փորձագետ՝ լրագրողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ և ոլորտի այլ մասնագետներ։
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ հնագույն ակունքներից սկիզբ առնելով՝ Հայաստանի գինեգործության ոլորտն այսօր ապրում է իրական վերածնունդ, և վերջին տասնամյակի ընթացքում ավանդույթը վերածվել է ժամանակակից և հեռանկարային ոլորտի, որը հիմնված է կայուն զարգացման, նորարարության, բարձր որակի և միջազգային համագործակցության սկզբունքների վրա։
Գինեգործության ոլորտի խոշորագույն այս միջոցառումը, որն ունի ավելի քան 30 տարվա պատմություն անցկացվել է Պորտուգալիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում և Չինաստանում։
Այս տարի այն առաջին անգամ անց է կացվում մեր տարածաշրջանում՝ ներկայացնելով Հայաստանը որպես գինեգործության հնագույն բնօրրան և միաժամանակ նորարարական գինեգործական երկիր։
Միջոցառման շրջանակներում հյուրերը կայցելեն Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն և Տավուշ։ Այցերի ընթացքում նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, խաղողի տեղական սորտերին և ժամանակակից գինեգործական մշակույթին։
Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մասնակցությամբ մեդիատուր։
Մայիսի 23-ին, համտես-մրցույթի վերջին օրը կհայտարարվի մրցույթը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչ այդ պահը գաղտնի է պահվում։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։