Հայաստանը պետք է իր չափով ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում
Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա, կա կամավորության սկզբունք.Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց այն ամսին, որ Հայաստանը ևս Հայաստանը պետք է իր չափով ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում, որի հիմնադիր անդամ է։
Վարչապետն ասաց, որ այս առումով մեր երկիրը որևէ ֆինանսական պարտավորություն չունի, կա կամավորության սկզբունք։
«Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա, կա կամավորություն, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ գնում է բոլոր տեղերում և վիզը ծուռ անկյունում կանգնած է։ Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք։ Ոչ մի պարտավորություն Հայաստանը չունի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք և մենք կունենանք մասնակցություն»,- ասաց վարչապետը։
Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։ Կանոնադրությունը ստորագրել են նաև մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Կատարն ու Թուրքիան։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։