Հայաստանը հանդիսանում է ժողովրդավարական արժեքների փարոս ավելի լայն տարածաշրջանում. Բելգիայի վարչապետ
Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերը Երևանում մասնակցել են Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանատան բացման արարողությանը։
Արարողության շրջանակում երկու երկրների ղեկավարները հանդես են եկել ողջույնի խոսքով։
Փաշինյանը իր խոսքում նշել է՝ հաճելի է ներկա լինել մեր երկրում Բելգիայի դեսպանատան բացմանը։
«Սա Բելգիայի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունների դրսևորումն է։ Մենք ունենք երկարատև պատմական կապեր, և մեր հարաբերությունները հիմնված են այդ ավանդույթների վրա։ Այն այժմ զարգանում է որպես ժամանակակից համագործակցություն՝ Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով, որ ժողովրդավարությունը բարգավաճում և հաջողություն կբերի մարդկանց, երկրի քաղաքացիներին, երկրին։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բելգիային բոլոր նշված նպատակներին հասնելու գործում աջակցություն ցուցաբերելու համար։
Նիկոլ Փաշինյանը նաև բարձր է գնահատել Բելգիայի աջակցությունը Եվրոպական Միության հետ համագործակցության գործում․ «Մենք դա ընկալում ենք որպես շատ համարձակ աջակցություն հայկական պետականությանը, ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը և ավելի բարգավաճ, ավելի հաջողակ, ավելի ժողովրդավարական և ավելի ապագային միտված երկիր լինելու ձգտմանը»։
Փաշինյանն ուրախությամբ է ընդգծել Հայաստանում Բելգիայի դեսպանատան բացման փաստը և նշել, որ այն խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Վարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին այս նշանակալի և կարևոր իրադարձության առիթով։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։