Հայաստան-Թուրքիա սահմանը կարող է բացվել հունիսի 4-ին
Լրատվամիջոցը նկատում է, որ սահմանների բացումը կարող է ուղղակիորեն ազդել Հայաստանի ներքաղաքական պատկերի վրա։

Թուրքական հեղինակավոր «Cumhuriyet» պարբերականը հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ՝ պնդելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը թևակոխել է վճռորոշ փուլ։ Ըստ աղբյուրի՝ սպասվում է ոչ միայն ցամաքային սահմանների բացում, այլև երկաթուղային հաղորդակցության վերագործարկում։
Հոդվածում առանձնակի շեշտվում է հնարավոր բացման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 4-ը։ Այս ամսաթիվն ունի պատմական մեծ խորհուրդ. 1918 թվականի հենց այս օրը ստորագրվել է Բաթումի պայմանագիրը, որով Օսմանյան կայսրությունը դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ճանաչած առաջին պետությունը։
Լրատվամիջոցը նկատում է, որ սահմանների բացումը կարող է ուղղակիորեն ազդել Հայաստանի ներքաղաքական պատկերի վրա։
«Հայաստանում ընտրությունները նշանակված են հունիսի 7-ին։ Հարցումներում առաջատար է գործող իշխանությունը։ Սահմանների բացումը քվեարկությունից ընդամենը երեք օր առաջ կարող է զգալիորեն ավելացնել Փաշինյանի հանրային աջակցությունը և հարթել հնարավոր սահմանադրական փոփոխությունների ճանապարհը»,- գրում է «Cumhuriyet»-ը։
Ըստ հրապարակման՝ կարգավորման արագացված տեմպերը ենթադրում են․
Ցամաքային անցակետերի գործարկում՝ երկարամյա շրջափակումից հետո։
Երկաթուղային կապի վերականգնում, ինչը տնտեսական նոր հեռանկարներ կբացի տարածաշրջանի համար։
Կարդացեք նաև
Տարածաշրջան16 սեպտեմբերի 2026
Ալիևի՝ Հայաստանի հասցեին վերջին հայտարարությունները չեն աջակցում խաղաղության օրակարգին. ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյան
Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը երբեք չի պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը հեշտ գործընթաց է լինելու։
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվարից օգոստոս ամիսներին կազմել է 1,336,000 դոլար
Թուրքիան առաջին անգամ է պաշտոնական տվյալներ հրապարակում Հայաստան կատարված արտահանումների վերաբերյալ
Տարածաշրջան14 սեպտեմբերի 2026
Ադրբեջանական «պատմության» ֆիասկոն․ հայերեն արձանագրությունը փլուզեց Գանձասարը «աղվանական» ներկայացնելու փորձը
Գանձասարում հայերեն արձանագրությունը՝ պատմական աղավաղման անհարմար վկայություն։