Հայաստան ապօրինի ներկրված բջջային հեռախոսները չեն աշխատի 2027 թվականի հունվարի 1-ից
Ֆիզիկական անձանց համար կսահմանվեն առանձին կանոններ, որպեսզի անձնական օգտագործման համար հեռախոս ներկրելիս խնդիրներ չառաջանան։

Հունիսի 25-ին կառավարության նիստում «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը պետք է ներդնի IMEI կոդերի գրանցման և վերահսկման միասնական համակարգ, որի միջոցով բջջային ցանցում կակտիվանան միայն օրինական ճանապարհով ներկրված կամ գրանցված հեռախոսները։
Փաշինյանն ասել է, որ բջջային հեռախոսների շուկան Հայաստանում գործող խոշորագույն ստվերային շուկաներից մեկն է, և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ են համակարգային ու քաղաքակիրթ լուծումներ։Նա ասել է, որ բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է։
Միևնույն ժամանակ նշվել է, որ ֆիզիկական անձանց համար կսահմանվեն առանձին կանոններ, որպեսզի անձնական օգտագործման համար հեռախոս ներկրելիս խնդիրներ չառաջանան։ «Կարիք չկա լարվածություն ստեղծել անհատների համար։ Կկանոնակարգվի, թե մարդը որքան հաճախ կարող է անձնական օգտագործման հեռախոս բերել՝ տարին մե՞կ, թե՞ երկու տարին մեկ»,- ասել է վարչապետը։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։