Սպորտ
13 հունիսի 2026 • 10:57
Հայ շախմատիստը դարձել է սահմանափակ հնարավորություններով անձանց աշխարհի փոխչեմպիոն
Վերջինս 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ առաջին տեղը կիսելով լեհ Մարցին Մոլենդայի հետ:

Հայաստանը ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ հնարավորություններով անձանց շախմատի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Վերջինս 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր՝ առաջին տեղը կիսելով լեհ Մարցին Մոլենդայի հետ: Հայ շախմատիստը երկրորդն է դարձել լրացուցիչ ցուցանիշներով։
Անցկացրած ինը տուրերում Սարգիսը տարել է 6 հաղթանակ և 3 խաղ ավարտել է ոչ-ոքի՝ ամբողջ մրցաշարն անցնելով առանց պարտությունների:
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: